«Արսենալի» հետ խաղում (8:2) հեթ-տրիկի հեղինակ դարձած Ուեյն Ռունին Անգլիայի առաջնությունում խփած գոլերի թվով նոր ռեկորդ է սահմանել, հաղորդում է soccer.ru-ն։
Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի հանդիպմանը նրա խփած երկրորդ գոլը դարձավ երկրի առաջնությունում իր հաշվին 106-րդը։ Այս ցուցանիշով նա գերազանցեց մինչ այդ ռեկորդակիր իր թիմակից Ռայան Գիգզին (105):
Խաղից հետո Ռունին կիսվել է հանդիպման տպավորություններով։
«Ամբողջ թիմում հիմա անհավանական զգացողություններ են տիրում։ Խելահեղ խաղ ստացվեց։ Ամեն անգամ, երբ մենք հանդիպում ենք «Արսենալի» հետ, ձգտում ենք հարձակվել։
Իհարկե կարելի է խոսել «կանոնիրների» կազմում որոշ խնդիրների մասին, բայց «Մանչեսթեր Յունայթեդը» փայլուն խաղ ցուցադրեց»,- Ռունիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։