«Միլանի» ղեկավարությունը Ռիկարդո Մոնտոլիվոյի դիմաց «Ֆիորենտինային» առաջարկել է 6 մլն եվրո և հարձակվող Ալբերտո Պալոսկիի նկատմամբ իրավունքների կեսը, հաղորդում է СПОРТ-ЭКСПРЕСС-ը՝ հղում անելով La Nazione-ին։
Ավելի վաղ առաջարկվել է գործարքի մեջ ընդգրկել Անտոնիո Կասանոյին, սակայն Ֆլորենցիայի ակումբը չէր կարողանան իտալացուն այնքան բարձր աշխատավարձ վճարել, որքան նա ստանում է «Միլանում»։
«Ֆիորենտինայի» հետ Մոնտոլիվոյի պայմանագիրն ավարտվում մեկ տարի հետո, իսկ երկարաձգել այն ֆուտբոլիստը չի ցանկանում։ Հաղորդվում է նաև, որ Իտալիայի չեմպիոնին «Ֆիորենտինան» կպատասխանի առաջիկա ժամանակները։