Вход Музика MP3 Photo Новости от футбола Видео клипи Обратная связь

Меню сайта


Мини-чат


Статистика

Онлайн всего: 2
Гостей: 2
Пользователей: 0


Реклама


Форма входа


Новости от футбола.
Главная » 2011 » Январь » 11 » Մեսսին կրկին լավագույնն է
11:44
Մեսսին կրկին լավագույնն է
Մեսսին կրկին լավագույնն էԵրկրորդ տարին անընդմեջ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվում Լիոնել Մեսսին, ով կստանա ՖԻՖԱ-ի ոսկե գնդակը: Արգենտինայի հավաքականի եւ կատալոնական «Բարսելոնայի» հարձակվողն առաջ անցավ իր խաղընկերներ Չավիից ու Անդրես Ինյեստայից: Այս մասին հայտնի դարձավ այսօր Ցյուրիխում կայացած ՖԻՖԱ-ի գալա մրցանակաբաշխության ընթացքում:
Վերջին երկուսն Իսպանիայի հավաքականի կազմում նվաճել էին 2010թ. աշխարհի չեմպիոնի կոչումը, իսկ ահա Մեսսին Արգենտինայի հավաքականի հետ ձախողվել էր ՀԱՀ-ում: Բայց դա չխանգարեց Լիոնելին կրկին լավագույնը ճանաչվել մոլորակում: Մեսսին հիանալի մրցաշրջան անցկացրեց «Բարսելոնայում», որի կազմում բավական արդյունավետ խաղ է ցուցադրում:

Հիշեցնենք, որ այս տարի առաջին անգամ միավորվել են «Ֆրանս Ֆուտբոլի» կողմից սահմանված «Ոսկե գնդակի» (այս մրցանակը տրվում էր Եվրոպայի լավագույն խաղացողին) եւ ՖԻՖԱ-ի տարվա լավագույն խաղացողի տիտղոսները:


Ահա թե ովքեր են մինչ այս նվաճել աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչումը.

Թ

Ֆուտբոլիստ

Երկիր

1991

Լոթար Մաթեուս

Գերմանիա

1992

Մարկո վան Բաստեն

Հոլանդիա

1993

Ռոբերտո Բաջո

Իտալիա

1994

Ռոմարիո

Բրազիլիա

1995

Ջորջ Վեա

Լիբերիա

1996

Ռոնալդո

Բրազիլիա

1997

Ռոնալդո

Բրազիլիա

1998

Զինեդին Զիդան

Ֆրանսիա

1999

Ռիվալդո

Բրազիլիա

2000

Զինեդին Զիդան

Ֆրանսիա

2001

Լուիշ Ֆիգու

Պորտուգալիա

2002

Ռոնալդո

Բրազիլիա

2003

Զինեդին Զիդան

Ֆրանսիա

2004

Ռոնալդինյո

Բրազիլիա

2005

Ռոնալդինյո

Բրազիլիա

2006

Ֆաբիո Կանավարո

Իտալիա

2007

Կակա

Բրազիլիա

2008

Կրիշտիանո Ռոնալդու

Պորտուգալիա

2009

Լիոնել Մեսսի

Արգենտինա

2010

Լիոնել Մեսսի

Արգենտինա

 

Լավագույն ֆուտբոլիստուհու կոչումը կրկին նվաճեց բրազիլուհի Մարտան, ով արդեն 5-րդ անգամ է ստանում այս մրցանակը:

Լավագույն մարզիչ

Այս նոմինացիայում հաղթեց Ժոզե Մոուրինյոն, ով ներկայումս գլխավորում է Մադրիդի «Ռեալը»: Պորտուգալացի մասնագետի գլխավորությամբ Միլանի «Ինտերը» դարձավ Չեմպիոնների լիգայի 2009/10թթ. խաղարկության հաղթող: Բացի այդ, Մոուրինյոյի նախկին թիմը հաղթեց Իտալիայի առաջնությունում եւ գավաթի խաղարկությունում: Լավագույն մարզիչների լավագույն եռյակում էին նաեւ Վիսենտե դել Բոսկեն (Իսպանիայի հավաքական) եւ Պեպ Գվարդիոլան («Բարսելոնա»): Լավագույն կին մարզիչ ճանաչվեց  Գերմանիայի կանանց հավաքականը մարզող Սիլվիա Նեյդը:

Լավագույն գոլ

ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում ներկայացվել էին 2010թ. լավագույն 10 գոլերը եւ ֆուտբոլասերների քվեարկության արդյունքում հաղթել է Թուրքիայի հավաքականի խաղացող Համիտ Ալտինտոպը, ով «Եվրո-2012»-ի ընտրական փուլում բավական գեղեցիկ գոլ է խփել Ղազախստանի ընտրանու դարպասը:

Խորհրդանշական հավաքական

Տարվա խորհրդանշական հավաքականում հայտնվեցին «Բարսելոնայի», «Ռեալի» եւ «Ինտերի» խաղացողները.
Դարպասապահ
Կասիլյաս («Ռեալ»)
Պաշտպաններ
Պույոլ («Բարսելոնա»), Պիկե («Բարսելոնա»), Լուսիո («Ինտեր»), Մայկոն («Ինտեր»)
Կիսապաշտպաններ
Խավի («Բարսելոնա»), Ռոնալդու («Ռեալ»), Ինյեստա («Բարսելոնա»), Սնեյդեր («Ինտեր»)
Հարձակվողներ
Մեսսի («Բարսելոնա»), Դավիթ Վիլյա («Բարսելոնա»)

Արդար խաղ
Այս մրցանակին արժանացավ Հաիթիի կանանց պատանեկան հավաքականը, որը չնայած երկրում տեղի ունեցած աղետալի իրադարձություններին՝ շարունակել էր ելույթները միջազգային ասպարեզում:

Просмотров: 362 | Добавил: PeTo-Musics | Теги: MESSI | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
 





Случайные MP3
Gvozd @ Record Oldschool # 3 (05-08-2011) (0)
NEW PREMIERE * RIHANNA - WHOS THAT CHICK * NEW MUSIC HITS (0)
Chris Brown feat. Kevin McCall - Between The Lines (0)
Greta Koci-Bam Bam Bam REMIX (0)
Arame & Hayko - Ashxarhums Imn Dun is (0)


Graffiti Decorations(R) Studio (TM) Site Promoter