Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին հայտարարել է, որ Բարսելոնան միակ ակումբն է, որը բավարարում է իր պահանջները:
«Ես խաղում եմ աշխարհի ուժեղագույն թիմում: Ոչ մի այլ ակումբ չի կարող բավարարել իմ պահանջները: Ցանկանում եմ «Բարսելոնայում» մնալ այնքան ժամանակ, մինչև նրանք կհոգնեն ինձնից, հուսով եմ' դա երբեք չի լինի»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Լիոնելը խոսել է նաև «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի մասին.
«Մարզիչը յուրաքանչյուրիցս լավ գիտի' ինչ է պետք թիմին: Նա ֆուտբոլիստ է եղել նախքան մարզիչ դառնալը: Գվարդիոլան միշտ գիտի լավագույն ելքը և բոլոր ֆուտբոլիստներին յուրովի է մոտենում: Նա նաև հրաշալի ոգեշնչող է: Ինձ հաճելի է նրա հետ աշխատելը»:
Մեսսիի կարծիքով դեռ վաղ է իրեն համեմատել նախկին լեգենդների հետ.
«Ես ընդամենը 24 տարեկան եմ և դեռ շատ ճանապարհ ունեմ անցնելու Ալֆրեդո Դի Ստեֆանոյի, Պելեի և Մարադոնայի նման լեգենդների հետ համեմատվելու համար: Թող համեմատեն, երբ կարիերաս կավարտեմ»:
|