
"Շախտյորի” գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն մեկնաբանել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը Չեմպիոնների լիգայի` "Բարսելոնայի” հետ կայացած 1/4 եզրափակիչ հանդիպմանը:
-Կարելի է արդյոք ասել, որ Բարսելոնայում կայացած առաջին հանդիպումից հետո դուք շտկեցիք ձեր բացթողումները:
-Անկասկած: Կարող եմ ապացուցել դա Մխիթարյանի օրինակով: Իսպանիայում նա շատ սխալներ էր թույլ տվել և նույնիսկ գնդակներից մեկի անմիջական մեղավորն էր դարձել: Մենք շատ ենք խոսել նրա հետ այդ թեմայի շուրջ, և ֆուտբոլիստը ճիշտ եզրակացություններ է արել: Դոնեցկում Մխիթարյանը չափազանց ուշադիր էր գործում, այլևս չէր սխալվում, փոխարենը ստիպում էր մրցակցին սխալվել: Նա հուսալիորեն փակել էր իր տարածքը, դրիբլինգը ևս Հենրիխի մոտ լավ էր ստացվում, նա անընդհատ արագություն էր հաղորդում խաղին: Ցավում եմ, որ Մխիթարյանին չհաջողվեց գոլ խփել: -Մորենոն Մխիթարյանի իդեալական փոխանցումից հետո չխփեց…
-Մորենոն պարզապես վախեցավ. այնտեղ, որտեղ պետք էր գլխով խաղալ, նա, չգիտես ինչու, ոտքով գործեց:
|