«Ռեալի» հարձակվող Կական, ով Իսպանիայի առաջնության 2-րդ տուրի՝ «Սարագոսայի» հետ խաղում փոխարինման էր դուրս եկել 78-րդ րոպեին և դարձել գոլի հեղինակ, իր գոհունակությունն է հայտնել անցկացրած խաղից, հաղորդում է СПОРТ-ЭКСПРЕСС-ը։
29-ամյա բրազիլացին նաև ընդգծել է, որ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հույսեր է կապում իր հետ և մտադիր չէ բաց թողնել այլ ակումբ։ Հիշեցնենք, որ այս ամռանը ֆուտբոլիստի ծառայություններով էին հետաքրքրված մի շարք ակումբներ։
«Ես գոհ եմ առաջնությունում մեր մեկնարկից, հաղթանակով սկսելը շատ կարևոր է։ Ուրախ եմ, որ կարողացա օգտագործել իմ հնարավորությունը և գոլ խփեցի։ Ես մտադիր եմ ցուցադրել այս ակումբում իմ ողջ հնարավորությունները, և Մոուրինյոն հաստատել է, որ ինձ հետ հույսեր է կապում այս մրցաշրջանում»,- Կակայի խոսքերն է մեջբերում «Ռեալի» պաշտոնական կայքը։